19/05/2022 12:52
Անկլավների մասով Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր. Արմեն Գրիգորյան (Տեսանյութ)
Անկլավների մասով Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր, կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Մինչդեռ, նրա խոսքով, հայկական կողմն ունի իրավական հիմնավորում՝ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով:
«Այս մասով Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցում», - ասաց ԱԽ քարտուղարը: