19/05/2022 16:39
Արթուր Վանեցյանը կգնա դատարան՝ աջակցելու 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ընտանիքին
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր կգնա դատարան՝ աջակցելու 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ընտանիքին։
«Այսօր՝ ժամը 17:00-ին, ես և իմ ընկերները լինելու ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում (Նազարբեկյան 40), որտեղ լսվելու է երեկ շինծու գործով ձերբակալված Արթուր Գալեյանի գործը:
Մեր բոլորիս աջակցությունը Գալեյանների ընտանիքին կարևոր է: Հավերժ փառք ու պատիվ մեր նահատակված հերոսներին:
Արթուր Գալեյանը 44-օրյա պատերազմի հերոս՝ Մխիթար Գալեյանի հորեղբայրն է», - այս մասին հայտնել է Վանեցյանը։