19/05/2022 09:29
Երևանի բոլոր թաղամասերում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները
Երևանի բոլոր թաղամասերում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Երթ է նախատեսվում Գարեգին Նժդեհի հրապարակից, Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու, Սասունցի Դավիթ արձանի մոտից, Նոր Նորքի երկրորդ զանգվածից, 15-րդ թաղամասից, Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկից և Ֆրանսիայի հրապարակից։ Իսկ ժամը 19․00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք տեղի կունենա։
Հիշեցնենք, որ նախորդ օրերին անհնազանդության խաղաղ ակցիաների ժամանակ բերման ենթարկվածների ռեկորդային թվեր են արձանագրվել։ Բերման ենթարկվելու ժամանակ որոշ քաղաքացիներ նաև մարմնական վնասվածքներ են ստացել։