19/05/2022 13:03
Ինչո՞ւ չի կայանում դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով հանձնաժողովի հանդիպումը. պարզաբանում է ԱԽ քարտուղարը (Տեսանյութ)
Դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով հանձնաժողովի հանդիպումը չի կայանում տեխնիկական խնդիրների պատճառով, այսօր հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի ու աշխատանքային խումբը կհանդիպի», - նշեց նա:
ԱԽ քարտուղարի խոսքով՝ տեխնիկական հարցերը վերաբերում են այն ընդհանուր օրակարգին, որը ձևավորվել է անցած տարի նոյեմբերին Սոչիում ու Բրյուսելում:
«Ակնկալում ենք, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը պետք է լինի այդ տրամաբանության շրջանակներում ու ակնկալում ենք, որ այդ հայտարարությունների տրամաբանության շրջանակներում լուծում կգտնվի», - հայտարարեց ԱԽ քարտուղարը: