19/05/2022 16:03
Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը
Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 6-ին՝ Երևանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Հունիսի 6-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը», - Պետդումայի նիստի ժամանակ ասել է Վոլոդինը: