19/05/2022 13:08
Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն ու իրավունքների պաշտպանություն. Արմեն Գրիգորյանը՝ Արցախի կարգավիճակի մասին (Տեսանյութ)
Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմի համար առաջնային է անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը, այս մասին այսօր հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Aysor.am-ն ԱԽ քարտուղարին խնդրեց հստակեցնել հայկական կողմի դիրքորոշումը՝ Արցախի կարգավիճակի հարցով. իրավունքների պաշտպանությունը բացառո՞ւմ է Արցախի կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում:
«Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն ու իրավունքների պաշտպանություն, հենց դրանից էլ բխելու է Արցախի կարգավիճակը, ու մենք այս օրակարգով ենք գնում բանակցությունների», - ընդգծեց Արմեն Գրիգորյանը: