19/05/2022 11:50
Պետք է արձագանքներ հավաքել մարզերից, թե մարդիկ ինչքանով են բավարարված կառավարության աշխատանքների որակով. Նիկոլ Փաշինյան
Կառավարության որոշմամբ՝ 2022 թվականի բյուջեից Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացվեց 790 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, թե 2021 թվականից տեղափոխված ծրագրերի թիվը 229 է արդեն, այսօրվա դրությամբ, 5,6 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերի համար կառավարությունն իր մասնաբաժինը հատկացրել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե հանրային կապերի հարցով զբաղվող ստորաբաժանումները պետք է արձագանքներ հավաքեն մարզերից, թե մարդիկ ինչքանով են բավարարված կատարված աշխատանքների որակով:
«Եթե կլինեն նեգատիվ տեղեկություններ, արդեն համապատասխան վերահսկող մասմինների միջոցով վերահսկողություն կիրականացնենք», - նշեց Փաշինյանը: