19/05/2022 20:07
2018-ի շարժումը պետությունը քանդելու շարժում էր, իսկ 2022-ի շարժումը՝ պետությունը պահպանելու․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նշել է՝ որոնք են 2018 և 2022 թվականների շարժումների տարբերությունները։
«Իհարկե, 2018-ի և 2022-ի շարժումների միջև նմանություն տեսնելը կոպտագույն սխալ է։
2018 -ի շարժումը պետությունը քանդելու շարժում էր, իսկ 2022-ի շարժումը՝պետությունը պահպանելու։
2018-ի շարժումն ուներ աշխարհաքաղաքական ու ՆԱՏՕ-ական հովանավորներ, իսկ 2022-ի շարժման պատվիրատուն հավաքական Հայն է։
2018-ի շարժման մասնակիցներն իրենց շարժումն հակադրում էին Արցախյան շարժմանը, իսկ 2022-ի շարժումը Արցախյան շարժման հերթական փուլն է։
Եվ ամենակարևորը. 2018-ի շարժումից Ալիևը հիացած էր (իր իսկ խոսքերով` աջակցել է նույնիսկ), իսկ 2022-ի շարժումից՝ վախեցած։
Առանց կապիտուլյանսների Հայաստան»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։