19/05/2022 18:30
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մայիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 20-ի, 23-24-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը կնվազի 5-8 աստիճանով:
Երևանում մայիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին գիշերը և կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: