19/05/2022 16:17
Առ ոչինչ ճանաչել նշաձողն իջեցնելու աղետալի որոշումը. այո, այն աղետալի է. Արցախի ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը դիմել է Արցախի կառավարությանը, որ ուժը կորցրած ճանաչեն Արցախի կառավարության 2021 թվականի փետրվարի 26-ի, իր բնորոշմամբ, աղետալի որոշումը:
«Աղետալի բառը և' նշաձողի իջեցմանն է վերաբերում, և' կառավարության այս որոշմանը: Լուծարումով մենք ջնջում ենք համայնքների պատմությունը: Մենք չպետք է շեղվենք մեր ընտրած ուղուց, մենք բարոյական իրավունք չունենք անարժան ձևով փակելու մեր համայնքների պատմությունը», - ասել է նա:
Արթուր Թովմասյանը պատմել է, որ վերջերս զրուցել է Շամխորի մի բնակչի հետ ու հուզվել՝ լսելով Շամխորի Գետաշենի բարբառը. «Լավ ժամանակներ կգան, և մենք անպայման պետք է Հադրութի համուհոտով բարբառը պահպանենք»։
«Բարբառը մեր հարստությունն է, գժվել կարելի է Հադրութի, Շահումյանի շրջանի բարբառի համար, Գյումրիի, Վանաձորի բարբառների համար: Սրանք մեր հարստություններն են, իհարկե, անաղարտ մայրենիի հետ», - ընդգծել է Արցախի ԱԺ նախագահը: