20/05/2022 17:27
«Մեր սարերի համն ու հոտը». Հատուկ հյուրերը հաստատում են «Homeland»-ի կարգախոսը
FS Projects-ի կողմից կազմակերպված «Gurman day» գաստրոնախագծի ընթացքում հրավիրված հյուրերը, ֆուդբլոգերները համտեսեցին «Homeland»-ի պահածոներով պատրաստված բրուսկետաները և Aysor.am-ի հետ զրույցում խոսեցին իրենց համային տպավորությունների մասին։
Գեղեցկուհի Իրինա Թովմասյանին տպավորել էր հատկապես կարմիր պղպեղի կծու մածուկը և հայկական արտադրանքի բարձր որակն ու համային հատկությունները.
«Ես հաճույքով փորձեցի և հավանեցի կարմիր պղպեղի համը. վստահ եմ, որ կգնեմ և տանը ևս կօգտագործեմ արտադրանքը, որը շատ հարմար կլինի նաև օգտագործել տարբեր կերակուրներ պատրաստելիս։ Հպարտանում եմ մեր հայկական արտադրանքով, որոնք այնքան լավն են թե՛ իրենց փաթեթավորմամբ, թե՛ համային առումով, որ կարող ես ազատ ներկայացնել և՛ դրսում, և՛ այստեղ»։
Դերասանուհի Սաթենիկ Հազարյանին նույնպես դուր էր եկել արտադրանքը։ Նա առանձնացրեց հատկապես խավիարի յուրահատուկ համը.
«Ես ուրախ եմ, որ արդեն երեք տարի է մեր հայկական շուկայում կա նմանատիպ արտադրանք, և միշտ կողմ եմ խթանմանն ու տարածմանը։ Շնորհավորում եմ այս կապակցությամբ։ Որպես մայրիկ, կարող եմ ասել, որ «Homeland»-ի պահածոները հարմար են տալ երեխաներին՝ հացի վրա, ինչպես այժմ ես փորձեցի։ Կարելի է մատուցել նաև խավարտների հետ՝ որպես նախուտեստ»։
Ստացած դրական տպավորությունները Aysor.am-ի հետ կիսեց նաև «Ծիրանի ծառ» ռեստորանի շեֆ-խոհարար Գուրգեն Սարգսյանը.
«Թեև արտադրանքի հետ նոր եմ սկսել աշխատել, բայց կփաստեմ, որ այն շատ համեղ է, մաքուր, ունի լայն տեսականի և պրոդուկցիա։ Մեր ռեստորանում օգտագործվում են «Homeland»-ի պահածոները, խավիարները, մարինադների տեսականին, որոնք բոլորն էլ նախընտրելի են մեր հաճախորդների կողմից։ Այսօր արտադրանքը որոշեցինք ներկայացնել բրուսկետաներով, որպեսզի չլինեն խառնուրդներ և հյուրերը ճանաչեն արտադրանքի իրական համը։ Տնային տնտեսուհիներին և իմ կոլեգաներին նույնպես խորհուրդ կտամ անպայման օգտվել «Homeland» հայկական բրենդից»։
«Homeland» ընկերության կոմերցիոն տնօրեն Արման Ամիրխանյանը անդրադարձավ նաև գործարանի արդիականությանն ու արտադրանքի գնայի քաղաքականությանը.
«Մեր գործարանը պրեմիում դասի գործարան է, որը ներքին և միջազգային շուկայի համար արտադրում է միայն թարմ, չսառեցված մթերքներից պահածոներ։ Տեխնոլոգիական բոլոր սարքավորումները եվրոպական են, օգտագործվում են նոր սերնդի տեխնոլոգիաներ, մթերքի մանրէազերծման ժամանակակից համակարգեր։ Ամեն տարի թարմացվում են հոսքագծերը՝ բնականաբար ավելացնելով արտադրատեսականու ծավալները։ Աշխատանքային գործընթացը, գրեթե, ամբողջությամբ ավտոմատացված է. սարքավորումների հետ աշխատանքում մարդկային գործոնը շատ քիչ է:
Գնային առումով մեր արտադրանքը ամենամատչելի սեգմենտը չէ, բայց ոչ էլ թանկ է. պահպանվում է գին և որակ հարաբերակցությունը։ Գնային առումով ևս մրցունակ ենք շուկայում և միանշանակ բարձր որակ ենք ապահովում»։
Միջոցառման ավարտին հյուրերը «Homeland» ընկերության կողմից ստացան նվերներ, որպեսզի արտադրանքի յուրահատուկ համը կիսեն նաև ընտանիքի անդամների և ընկերների հետ։
«Homeland»-ի պահածոները պատրաստվում են միմիայն տեղական առողջ և թարմ մրգերից ու բանջարեղենից: Կոմպոտների, մուրաբաների, բանջարեղենային պահածոների և ուտեստների համար ընտրվում են լավագույն բաղադրատոմսերը՝ սկսած հայկական ավանդական տեսակներից մինչև համային հետաքրքիր համադրություններ։ Պահածոյացումը կատարվում է հատուկ վակուումային սարքավորման միջոցով՝ երաշխավորելով երկարաժամկետ պահպանումը:
Այսպիսով, վստահաբար կարելի է նշել, որ արտադրանքը շարունակում է հավատարիմ մնալ իր կարգախոսին՝ «Մեր սարերի համն ու հոտը. 100% բնական, 100% հայկական»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։