20/05/2022 16:11
100% բնական. «Homeland» հայկական պահածոների արտադրանքը՝ «Gurman day» գաստրոնախագծում (Տեսանյութ)
Երեկ՝ մայիսի 19-ին, «Ծիրանի ծառ» ռեստորանում տեղի ունեցավ FS Projects-ի կողմից կազմակերպված «Gurman day» գաստրոնախագիծը, որի ընթացքում ներկայացվեց ռեստորանի նոր մենյուն: Նախագծի շրջանակներում փորձառու շեֆ-խոհարարի կողմից պատրաստվեցին համեղ նախուտեստներ հայկական առաջատար «Homeland» ապրանքանիշի արտադրատեսակներով։
«Homeland» պահածոների հայկական պրեմիում դասի բրենդը ստեղծվել է 2019 թվականին՝ հիմքում ունենալով «Մեր սարերի համն ու հոտը» կարգախոսը, որը տարիների ընթացքում ապացուցվել է բնական համի և որակի շնորհիվ։ Արտադրանքը սպառողին է առաջարկում ավելի քան 100 անուն տեսականի համեղ բանջարեղենային պահածոներ, մարինադներ, կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր և օշարակներ։
Արտադրանքի թե՛ հումքը, թե՛ վերջնական արդյունքը անցնում է լաբորատոր ստուգում, որից հետո հայտնվում մեր սեղաններին։
Aysor.am-ի հետ զրույցում, «Homeland» ընկերության կոմերցիոն տնօրեն Արման Ամիրխանյանը հաստատեց, որ արտադրանքի որակով է պայմանավորված սպառումը:
«Homeland» պահածոների գործարանն ի սկզբանե իր առջև խնդիր է դրել շուկային ներկայանալ որպես բարձրորակ արտադրանք մթերող և արտահանող ընկերություն, արտադրել միայն ում միայն բարձրակարգ մթերք։ Մեզ համար շատ կարևոր է , որ ներկայացվող ապրանքատեսականին լինի առողջ, թարմ, հատընտիր, և այդ իսկ պատճառով մթերումը կատարվում է միայն տեղական շուկայից՝ Հայաստանի և Արցախի մեր գյուղացիներից»։
Թեև արտադրանքը շուկայում է դեռևս երեք տարի, սակայն այդ տարիների ընթացքում էլ հասցրել է վայելել մեծ ժողովրդականություն, ընդունվել և սիրվել՝ ինչպես հայերի, այնպես էլ արտասահմանցիների կողմից։
«Առաջին տարին, երբ մեր գործունեությունը նոր էինք սկսել, մթերել ենք 2 միլիոն տարա պահածոներ, իսկ այսօր՝ չորրորդ տարվա համար նախատեսում ենք 5 և ավելի միլիոն։ Տեղական շուկայի սպառումը 30-40%-ն է, իսկ մնացած մասն արտահանվում է։ Սա, թերևս, պայմանավորված է մեր խոհանոցային մշակույթով. շատ մարդիկ նախընտրում են իրենց ձեռքերով պատրաստել պահածոները»,-ասաց տնօրենը։
Ամեն տարի «Homeland» ընկերությունը հանդես է գալիս նորություններով, կատարվում է շուկայի վերլուծություն, թե բնակչությանը համար ո՞ր արտադրատեսակն է ավելի նախընտրելի և, այդպիսով, արտադրում մեծ պահանջարկ ունեցող տեսականի։
«Դրսի համար նույնպես մեծ են տարբեր տեսակների պահանջարկները՝ թե՛ բանջարեղենային պահածոներ, թե՛ կոմպոտներ, թե՛ մուրաբաներ ու հյութեր։ Նշեմ նաև, որ յուրաքանչյուր երկիր ունի իր սպեցիֆիկ նախընտրությունը. Ամերիկան, օրինակ, այլ նախասիրություններ ունի, Եվոպան՝ այլ։ Դրանցով պայմանավորված այլ են նաև այն ստանդարտներն ու սերտիֆիկատները, որոնց համապատասխանում է «Homeland» ընկերությունը»,- ասաց Արման Ամիրխանյանը։
Հավելենք, որ «Homeland» արտադրանքն ունի իր ուրույն տեղը շուկայում և մեծ ծավալով արտահանում է դեպի Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա՝ Բելգիա, Ֆրանսիա, Անգլիա, Ամստերդամ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։