20/05/2022 18:30
Բերանի չորության համախտանիշ. պատճառները, խորհուրդներ՝ չորությունը հաղթահարելու համար
Բերանում չորության զգացման «մեղավորը» ոչ միայն ծարավն է, այլ նաև կամ հատկապես ոչ բավարար թքարտադրությունը (պայմանավորված թքագեղձերի գործունեության խաթարումներով):
Բերանում չորության զգացումը կարող է հանգեցնել
• համային ընկալիչների վնասման
• լեզվի կարմրության, որի մակերեսը կարող է դառնալ անհարթ և տաք
• ձայնի տեմբրի փոփոխման
• բերանի տհաճ հոտի
• ստոմատիտի
• շուրթերի ճաքճքվածության
• կուլ տալու դժվարությունների
Պատճառները
• Ոչ բավարար քանակի հեղուկի օգտագործմամբ պայմանավորված ջրազրկումը
• Ալկոհոլային խմիչքների օգտագործման պատճառով օրգանիզմի թունավորումը
• Ծխախոտի օգտագործումը
• Որոշ դեղորայքային պրեպարատների օգտագործումը
• Կանանց դեպքում դաշտանադադարը
• Շաքարային դիաբետը
• Վահանաձև գեղձի գործունեության խաթարումը
• Անեմիան
• Կոկորդաբորբը
• Աղիքային հիվանդությունները
• Բերանի շուրջ նորագոյացությունները, որ կարող են տարածվել թքագեղձերում
Բերանի չորությունը հաղթահարելու համար օգտակար են՝
• Հաճախ ջուր խմելը
• Շաքար, կոֆեին պարունակող խմիչքներից խուսափելը
• Առանց շաքար մաստակներ օգտագործելը խթանում է թքագեղձերի աշխատանքը
• Ծխախոտից, ալկոհոլային խմիչքներից հրաժարվելը
• Հիշել, որ բերանի չորության դեպքում կծու և աղի համեմունքները կարող են գրգռել բերանային ապարատը
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։