20/05/2022 13:09
Լիտվան օժանդակում է հայ-ադրբեջանական համաձայնության ձեռքբերմանը. Գիտանաս Նաուսեդա
Լիտվան օժանդակում է Հայաստանի ինտեգրմանը եվրոպական ընտանիքին, այսօր հայտարարեց Հայաստանում առաջին անգամ պաշտոնական այցով գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան։
«Մենք լայն շրջանակ ենք ներկայացնում ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Ողջունում եմ ՀՀ կառավարության ջանքերը՝ հատկապես արդարադատության համակարգում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք շարունակեք ժողովրդավարության այս ճանապարհը, որը կհանգեցնի սոցիալ-տնտեսական զարգացման», - ասաց Լիտվայի նախագահը։
Գիտանաս Նաուսեդան նշեց, որ իր երկիրն օժանդակում է նաև հայ-ադրբեջանական համաձայնության ձեռքբերմանը։
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը ևս ուղղված են այդ օժանդակությանը», - ասաց նա։