20/05/2022 12:37
Հայ ժողովրդին պետք է խաղաղություն բերենք. հավատում եմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը. ՀՀ վարչապետ
«Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հայ ժողովրդին պետք է խաղաղություն բերեն։
«Առնվազն ուրախությամբ ու հպարտությամբ կարող եմ նշել, որ Հայաստանում կա քաղաքական իշխանություն, որն այս առաքելության շուրջ համախմբված է, ու այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն բոլոր ժողովրդավարական ուժերը», - ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ժողովրդավարության իրենց առաքելության շարունակությունը խաղաղության առաքելությունն է, որը շատ ավելի ծանր ու դժվար կամք պահանջող առաքելություն է։
«Ես հավատում եմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը», - նշեց ՀՀ վարչապետը։