20/05/2022 12:53
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառմանը (Տեսանյութ)
Ընդդիմադիր պատգամավորները մուտք գործեցին «Մարիոթ» հյուրանոց, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մասնակցությամբ անցկացվում է «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ը։
Վարչապետի անվտանգության աշխատակիցները, սակայն, թույլ չտվեցին նրանց մուտք գործել միջոցառման անցկացման սրահ՝ նշելով, որ նրանց անունները բացակայում են ցուցակներում։
Պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև լարվածություն առաջացավ։
Ընդդիմադիր պատգամավորները անգլերենով գոռում էին՝ «Ամոթ»։