20/05/2022 11:45
«ԱՄՆ դեսպանն անելիք չունի Հայաստանում». ընդդիմադիրները «Առանց Թրեյսի Հայաստան» կարգախոսով «Մարիոթ» հյուրանոցի մոտ ակցիա են անում
«Դիմադրություն» շարժումն ակցիա է իրականացնում «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ տեղի է ունենալու քննարկում, որին մասնակցելու են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, թե եկել են հստակ ուղերձով՝ այն մարդը, որն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, անելիք չունի Հայաստանում։
«Առանց Թրեյսի Հայաստան», «Հեռացի՛ր, Թրեյսի». այս վանկարկումներով են ընդդիմադիրները շարունակում իրենց ակցիան։
«Եկել ենք Նիկոլ Փաշինյանին ասելու, որ դու Հայաստանում իշխանություն չունես», - հայտարարեցին ընդդիմադիրները։