20/05/2022 10:58
Իգոր Խաչատուրովի վերաբերյալ քննչականի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ. փաստաբան
Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն տարածեց, ըստ որի, կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։
Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը կալանավորմանը կանդրադառնա ուշ, բայց ՔԿ հաղորդագրության մասին գրառում, այնուամենայնիվ, արել է։
«Պնդում եմ, որ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ, ինչի կապակցությամբ պետք է նշանակվի փորձաքննություն», - նշել է փաստաբանը։