20/05/2022 10:27
Ընդդիմադիրները երթով գնում են դեպի նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են Լիտվայի և Հայաստանի նախագահները
«Դիմադրություն» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից երթով գնում են դեպի նախագահական նստավայր, որտեղ տեղի է ունենում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հայաստան պաշտոնական այցով ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդանի հանդիպումը։
«Մեր նպատակն է ցույց տալ, որ Նիկոլը չունի որևէ մանդատ՝ բանակցելու Հայաստանի և Արցախի հարցում, և եվրոպական երկրները աչքերը փակ են պահում այս բռնատիրական դրսևորումների դեմ, որ կա Հայաստանում», - երթի ընթացքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։