20/05/2022 12:58
Լիտվայի նախագահը խոստացել է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը. ՀՀ նախագահ
Լիտվայի Հանրապետության նախագահի հետ քննարկվել են տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Լիտվայի և Հայաստանի տեսակետներն այս հարցում նույնական են, այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հատուկ ընդգծվեց Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը։ Նախագահ Գիտանաս Նաուսեդան խոստացավ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը։
Այդ համատեքստում կարևորվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության այցն Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ», - ասաց Վահագն Խաչատուրյանը։