20/05/2022 13:32
Ես հավատում եմ, որ կարող ենք օգուտ ստանալ մեր հարաբերություններից՝ բիզնեսի, կրթության և բազմաթիվ այլ ոլորտներում. Լիտվայի նախագահ
Ցեղասպանությունը մի բան է, որը երկրագնդի վրա երբևիցե չպետք է կրկնվի՝ ոչ մի ձևով, այսօր հայտարարեց Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ հավելելով, որ առավոտյան ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Նրա խոսքով՝ իր ասածը շատ տեղին է հատկապես հիմա, երբ Ռուսաստանը և Ուկրաինան պատերազմում են։
Լիտվայի նախագահը միաժամանակ վստահություն հայտնեց, որ իր այցը կօժանդակի Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների ներուժի զարգացմանը։
«Ես հավատում եմ, որ կարող ենք օգուտ ստանալ մեր հարաբերություններից՝ բիզնեսի, կրթության և բազմաթիվ այլ ոլորտներում», - ասաց Գիտանաս Նաուսեդան։