21/05/2022 18:40
Անմիզապահություն. պատճառները, բուժումը
Անմիզապահությունը մեզի չվերահսկվող արտահոսքն է. հատկապես կանանց շրջանում հաճախ հանդիպող ուրոլոգիական հիվանդություն է։ Պատճառները միզասեռական համակարգի օրգանանական ախտահարումներն են, միզաքարային հիվանդությունները, միզուղիների բորբոքումը կամ ցիստիտը, բարդ ծննդաբերությունները, արգանդի մեծացումը, կոնքի մկանների թուլացումը, որոշ պրեպարատների, հակադեպրեսանտների օգտագործումը։
Անմիզապահությունը կարող է պայմանավորված լինել նաև նյարդաբանական հիվանդություններով (իսնուլստ, ցրված սկլերոզ), դաշտանադադարով կամ այլ հորմոնալ փոփոխություններով։
Սթրեսային միզապահության դեպքում (սթրեսի հետ կապ չունի. հետևանք է ներորովայնային ճնշման բարձրացման) անգամ թույլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է պատճառ դառնալ մեզի ակտիվ արտահոսքի։ Դիաբետը ևս անմիզապահություն զարգացնող գործոններից է։
Տարբերում են՝
• Բացարձակ-լրվ՝ մշտական միզարձակում է լինում
• Հարաբերական-մասնակի՝ քիչ միզարձակում՝ հազի, արագ քայլելու կամ ֆիզիկական լարվածության դեպքում
• Գիշերային՝ (հիմնականում երեխաների դեպքում) քնած ժամանակ ակամա միզարձակում է տեղի ունենում։ Ենթադրվում է, որ 7 տարեկանից հետո միզապահությունն անցնում է, փոքր տոկոսի դեպքում հնարավոր է և չանցնի։
Տղամարդկանց դեպքում շագանակագեղձի hիվանդությունների ժամանակ որպես բարդություն կարող է առաջանալ գերլցված անմիզապահություն. մեզը հոսում է միզապարկի գերլցվածության և միզել չկարողանալու պատճառով։
Բուժումը պայմանավորվում է պատճառահետևանքային կապով. միզուղիների բորբոքման դեպքում հակաբորբոքային բուժում է նշանակվում, մկանայինի դեպքում արվում է և վիրաբուժական միջամտություն, և ոչ ինվազիվ՝ կոնքի մկաններն ամրացնող վարժություններ։
Կարևոր է ժամանակին մասնագետին դիմելը քանի դեռ անմիզապահությունը չի խաթարել կենսակերպը, չի ազդել կյանքի որակին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։