Պաթոլոգիական կամ խրոնիկ ստախոսություն․ հիվանդությու՞ն, հոգեվիճա՞կ, թե՞ կենսակերպ

21/05/2022 19:10

Պաթոլոգիական կամ խրոնիկ ստախոսություն․ հիվանդությու՞ն, հոգեվիճա՞կ, թե՞ կենսակերպ


Սուտը նրանց կյանքի կրեդոն է, նրանք խաբում են ամեն քայլափոխի, նրանց համար չկա սահմանագիծ ստի և իրականության միջև։ Նրանց կոչում են պաթոլոգիական ստախոսներ․ մարդիկ, ում համար խաբելը կենսակերպ է, սուտը՝ «զենք», ճշմարտությունը՝ «թշնամի»։

Ինչո՞ւ են մարդիկ կյանքի ընթացքում վերածվում ստախոսների, ստից ու խաբեությունից հայտնվում նույնպիսի կախվածության մեջ, ինչպիսի կախվածություն ունեն խաղամոլները, թմրամոլներն ու անհույս հարբեցողները։ 

Հոգեբաններն ու հոգեբույժներն այս հարցի շուրջ բանավիճում են երկար տարիներ։ Մասնագետների մի մասն այն կարծիքին է, որ պաթոլոգիական ստախոսությունը հոգեկան բարդ խանգարումների՝ սահմանային անձնային խանգարման, սոցիոպատիայի՝ հակասոցիալական անձնային խանգարման կամ նարցիսիզմի ախտանիշ է։ Մի մասն էլ համոզված է, որ պաթոլոգիական ստախոսությունն ինքն իրենով շեղում է, խանգարման առանձին տեսակ։ Կա նաև մեկ այլ տեսակետ՝ այն պարզապես կախվածություն է․ նույնպիսին, ինչպիսին ունի հարբեցողը՝ խմիչքից, թմրամոլը՝ թմրադեղերից։

Որքան էլ մասնագիտական տեսակետները տարբեր լինեն, փաստը մեկն է՝ կան մարդիկ, որոնք անընդհատ ստում են․ «խրոնիկ» ստախոսներ են, և այս երևույթը նրանց ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում, դառնում նրանց երկրորդ, իսկ գուցե նաև՝ հիմնական էությունը։

Թվում է՝ կյանքում հեշտ է սուտը տարբերել ճշմարտությունից։ Իրականում, սակայն պաթոլոգիական ստախոսներին բացահայտելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ նրանք տարիների ընթացքում «վարպետանում են»։

Պաթոլոգիական ստախոսներն առաջնորդվում են ներքին մոտիվացիայով, նրանք չեն ստում՝ արտաքին գործոնների ազդեցությամբ։ Այլ կերպ ասած՝ խաբում են՝ ոչ թե խուսափելու համար ճշմարտության «դառը» հետևանքներից, այլ պարզապես «սպորտային հետաքրքրություն» են ցուցաբերում։

Պաթոլոգիական ստախոսներին առաջին հայացքից կամ հարաբերությունների սկզբնական փուլում գրեթե անհնար է բացահայտելը, հատկապես, որ պաթոլոգիական ստախոսությունից բացի, կա նաև կոմպուլսիվ սուտ հասկացությունը կամ կան նաև կոմպուլսիվ ստախոսներ։

Պաթոլոգիական ստախոսները սովորաբար հետաքրքիր, խելացի, շփվող, հմայիչ մարդիկ են։ Նրանց իրական դեմքը բացահայտվում է միայն ժամանակի ընթացքում, երբ հարաբերությունները երկար են ձգվում։ Անվերջանալի ստերն, ի վերջո, խնդիրներ են առաջացնում սիրային հարաբերություններում, ընտանիքում, աշխատանքում, ընկերական շրջապատում։

Կոմպուլսիվ ստախոսները կամ կոմպուլսիվ սուտն իրենց առանձնահատկություններն ունեն։ Ինչու՞մ են արտահայտվում տարբերությունները․

Պաթոլոգիական ստախոսները խաբում են՝ հետապնդելով կոնկրետ նպատակ, հոորինում են աներևակայելի պատմություններ, որոնք անընդհատ լրացնում են նոր մանրամասներով, հավատում են իրենք իրենց հորինած ստին, տարակուսում են, երբ իրենց կասկածում են սուտ խոսելու մեջ, ստում են՝ սեփական հեղինակությունը բարձրացնելու, սեփական անձն ավելի կարևոր ցույց տալու նպատակով, վատ չեն զգում կամ չեն կարմրում ստելիս։

Կոմպուլսիվ ստախոսներն իրենց պարտքն են համարում սուտ խոսել կամ այն պատճառով, որ այլ կերպ պարզապես չեն կարող վարվել, կամ այն պատճառով, որ ճշմարտությունը պարզապես ձեռնտու չէ։ Նրանք հաճախ ստում են նաև անհասկանալի պատճառներով, առանց որևէ հետին շահ հետապնդելու․ ոտքի վրա աներևակայելի պատմություններ են հորինում՝ առանձնապես շատ չմտահոգվելով՝ որքանով են դրանք ճշմարտացի թվում։ Սուտը գերադասում են ճշմարտությունից՝ համոզված լինելով, որ դիմացինը հենց այդ սուտն է ցանկանում լսել։ Որպես կանոն, զգում են, երբ իրենց չեն վստահում, իսկ երբ բացահայտվում են, խոստովանում են, որ սուտ են խոսել ու մոլորեցրել են։

Այս տարբերությունները, սակայն, շատ դեպքերում պայմանական են, քանի որ ստախոսները հեշտությամբ են փոխում իրենց դիմակները։

Ինչո՞վ է պայմանավորված որոշ մարդկանց այսպիսի վարքը։ Ակնհայտ կեղծ տեղեկություններ հայտնելու հակման հստակ պատճառները գիտականորեն սահմանված չեն, սակայն փաստ է այն, որ այսպիսի վարքագիծը պայմանավորված է մի շարք գործոններով․ ամեն ստախոսի մոտ այս հատկանիշների «փունջը» յուրահատուկ է։

Ամենատարածված պատճառներից են՝ անձնային խանգարումները․ ամեն քայլափոխին սուտ խոսելը կարող է հոգեկան խանգարման ախտանիշ լինել։

Ուղեղի առանձնահատկությունները․ մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ պաթոլոգիական ստախոսների ուղեղում անոմալիաներ կան։ Որոշ հետազոտությունների արդյունքում էլ հայտնաբերվել է, որ պաթոլոգիկ ստախոսների 40 տոկոսի մոտ կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ կան, որոնք առաջացել են էպիլեպսիայի, գլխի տրավմաների կամ կյանքի ընթացքում տարած վտանգավոր վիրուսների, ինֆեկցիաների հետևանքով։

Պատճառներից մեկն էլ վատ դաստիարակությունն է։ Եթե ծնողները մեծ ջանքեր չեն գործադրում վաղ տարիքից երեխային բացատրելու՝ ինչն է լավ ու ինչը՝ վատ, երեխայի համար ստելը նորմի է վերածվում։ Պատժվելուց խուսափելու համար անդադար ստելու սովորությունը նրան կարող է ուղեկցել ամբողջ կյանքի ընթացքում։

 Հոգեբանները մեկ այլ հասկացություն էլ են առանձնացնում՝ «քիմիական կախվածությունը»։ Թմրամոլներն ու հարբեցողները հաճախ են ստում, որպեսզի թաքցնեն իրենց խնդիրն ու խորամանկությամբ գումար շորթեն։ Ընթացքում նրանց խիղճն «անջատվում» է։ Այս երևույթը, երբ ստելիս խիղճը բացարձակապես չի տանջում, հատուկ է նաև պաթոլոգիական կամ խրոնիկ ստախոսներին։

 Կան նաև այլ հոգեբանական խնդիրներ․ խրոնիկ ստախոսները հաճախ տառապում են դեպրեսիայով, անընդհատ իրենց ուղեկցող տագնապի զգացողություն ունեն, կարող են տառապել նաև օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ, ինչը հոգեկան հիվանդության տեսակ է։ Բայց կարևոր է նաև հիշել, որ այսպիսի խանգարմամբ տառապող ամեն մարդ չէ, որ պաթոլոգիական ստախոս է։

 Ինչպե՞ս վարվել ստախոների հետ, եթե արդեն հասկացել եք նրանց էությունը։

Թվում է՝ ամենադյուրին տարբերակը պարզապես հարաբերությունները խզելն է․ հատկապես սոցիոպատներից կամ նարցիսիզմից տառապողներից պետք է հեռու մնալ։

Բայց եթե խրոնիկ ստախոսը ձեր մերձավորն է, իսկ նրա անվերջ ստախոսությունը հիվանդության կամ խանգարման հետևանք է, իսկական կախվածություն, ապա վարվելակերպի որոշակի կանոններ պետք է մշակել։ Նրա ամեն խոսքում սուտ փնտրելը, արտաբերած ոչ մի բառին չհավատալը ճիշտ վարվելակերպ չէ․ պետք է հասկանալ՝ երբ է նա չափազանցնում, երբ է իսկապես ստում ու երբ՝ ասում ճշմարտությունը, ինչն այնքան էլ հեշտ գործ չէ։

Որպես կանոն, պետք է հիշել որոշ թեմաներ, որոնք քննարկելիս վերջինս տարբեր ժամանակներում իրար հակասող տեսակետներ է հայտնել։ Նաև պետք է կարողանալ տարբերակել՝ երբ ու ինչ պարագաներում է սրվում ստելու երևույթն ու հակումը, երբ է այն ավելի ակնհայտ դառնում։

Հարկավոր է առանձնահատուկ ուշադրությամբ հետևել լուրջ ու կարևոր խնդիրների շուրջ նրա հայտնած տեսակետներին, հիշել դրանք։ Այս դեպքերում ասված ամեն մի խոսքը հնարավորինս մանրակրկիտ պետք է ստուգել։

Անընդհատ սուտ խոսելու մեջ մեղադրելը ևս ճիշտ չէ․ հարկավոր է գոնե արտաքուստ վերջինիս վստահելու տպավորություն թողնել, որպեսզի ստերն էլ ավելի չշատանան։ Երբ պաթոլոգիական կամ խրոնիկ ստախոսն զգում է, որ իրեն ընդհանրապես չեն վստահում և այսպես, թե այնպես, մեղադրելու են ճիշտ չխոսելու մեջ, գոնե որոշ պարագաներում ազնիվ լինելու կամ չստելու մոտիվացիան ընդհանրապես կորում է։

Քննդատական, անալիտիկ մտածողություն է պետք զարգացնել՝ հասկանալու համար դիմացինի ստելու իրական պատճառները։ Հնարավոր է՝ այդ դեպքում նաև կարեկցանք առաջանա վերջինիս հանդեպ՝ միաժամանակ պահպանելով նրա հետ շփվելիս սթափ դատելու և այս կամ այն իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու ունակությունը։

 Պետք է երբեմն իրավիճակին փիլիսոփայորեն մոտենալ, հասկանալ, որ որոշ հանգամանքների բերումով՝ պաթոլոգիական ստախոսը չի կարող սուտ չխոսել։ Նրա վիճակը թեթևացնել հնարավոր է՝ այդ հանգամանքները մասնագետի օգնությամբ բացահայտելու և համապատասխան մասնագիտական օգնություն ցուցաբերելու միջոցով։ Այստեղ ամենաբարդը, սակայն, նրան համոզելն է՝ դիմելու հոգեթերապևտին։

Դիմացինի անվերջ ստելու բուն պատճառները ինքնուրույն վերհանելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Կարելի է որոշակի եզրահանգումներ անել, եթե ստելու հակումը նոր է ձևավորվում։ Իսկ եթե այն տարիների պատմություն ունի, խնդիրը պետք է փնտրել վաղ մանկական տարիքում։ Դա առանց մասնագետի օգնության իրականացնելը անիրատեսական է։ Այնուհանդերձ, եթե ստախոսին վերջնականապես «բուժել» հնարավոր չի լինում, հույսը, որ պրոֆեսիոնալ հոգեթերապևտը կարող է շտկումներ անել իրավիճակում, կա։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:21 Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսը, որում եղել է 25 ուղևոր, Սիսիան-Լծեն ճանապարհին կողաշրջվել է Այսօր, 12:16 «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամն» ամփոփում է 2024 թվականի արդյունքները (տեսանյութեր) Այսօր, 11:54 2025 թվականը դիմավորելու ենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:44 «Եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը». Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ Այսօր, 11:14 Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը Այսօր, 11:10 Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա Մինսկ Այսօր, 11:01 Ձյան հետևանքները. արգելափակումից դուրս է բերվել 35 տրանսպորտային միջոց, 48 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հունվարի 11-13-ը Արմավիրի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:29 Տիգրան Ավինյանը Վեդիին «շռայլ նվեր» է արել. Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ խնդրանքը չի մերժել Այսօր, 10:19 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 10:05 Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:42 Արդեն 16 տարի ամեն օր գրում եմ ու թու, թու, թու՝ դեռ չեմ բողոքում․ Փաշինյան Այսօր, 09:21 «Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել Այսօր, 09:16 «Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը Այսօր, 09:14 «Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում Այսօր, 09:11 «Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա Այսօր, 09:08 «Փաստ». Ինչու է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել աշխատանքից Այսօր, 09:07 «Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի 27/12/2024 22:11 Արյան մեջ կալցիումի բարձր ցուցանիշը հանգեցնում է հիպերկալցեմիայի 27/12/2024 21:52 Անասունները փախել են գոմից, անասնապահը խաբել է, թե գողացել են 27/12/2024 21:32 Գերմանիայի նախագահը ցրեց Բունդեսթագը, արտահերթ ընտրություններ կանցկացնեն 27/12/2024 21:05 «Ծնվել եմ Արցախում». ծրագիր Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 27/12/2024 20:45 Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում ձյուն է տեղում 27/12/2024 20:29 Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթները կիրականացվեն ըստ գրաֆիկի, Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակվի․ ՏԿԵՆ 27/12/2024 20:14 Սրատուտային վարակի՝ էնտերոբիոզի առաջացման պատճառներն ու ռիսկի գործոնները 27/12/2024 19:54 Շանթ Սարգսյանը կիսում է առաջին հորիզոնականը Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ․ Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրվա արդյունքները 27/12/2024 19:36 Ստեփանակերտի քաղաքապետին առաջադրված մի աբսուրդ մեղադրանքը փոխվել է մեկ այլ՝ նույնքան աբսուրդ մեղադրանքի 27/12/2024 19:15 Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավորները քննարկել են ներքաղաքական խնդիրները, արտաքին խորացող մարտահրավերները 27/12/2024 19:01 Հայաստանի կառավարությունը 2,5 միլիոն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով 27/12/2024 18:46 Հարգանք ու լավագույն ցանկություններ կարևոր առաքելություն ունեցողներին՝ դիրք պահող, երկիր պահող մարդկանց․ Տիգրան Աբրահամյան 27/12/2024 18:29 Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարի հետ քննարկել է՝ ինչպես խորացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները 27/12/2024 18:15 «Հայտ ներկայացնել և Հայաստանը դարձնել BRICS-ի գործընկեր պետություն»․ Հանրային նոր նախաձեռնություն 27/12/2024 17:58 Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար 27/12/2024 17:45 Նիդեռլանդներից Հայաստան ուղարկված ծանրոցում թմրամիջոց է հայտնաբերվել 27/12/2024 17:25 «Փաշինյանը ժողովրդի աչքերին նայելով՝ խաբում է»․ Վարդան Օսկանյանը ներկայացրեց բանակցային պրոցեսի հիմք հանդիսացող փաստաթուղթը, որում ամրագրվել էր Արցախի ինքնորոշման իրավունքը 27/12/2024 17:10 Մալաթիայի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրանյութեր, ներարկիչներ, էլեկտրոնային կշեռքներ 27/12/2024 16:56 «Չենք խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը»․ ԿԳՄՍՆ 27/12/2024 16:41 Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են ապրել 27/12/2024 16:26 «Կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները»․ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ 27/12/2024 16:18 Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին, եթե վերջինս հրաժարվի լքել նախագահական նստավայրը 27/12/2024 16:07 Հենրի Ավագյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների հնգյակում 27/12/2024 15:52 Ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել. ՔԿԾ 27/12/2024 15:33 Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստ 27/12/2024 15:16 Անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում 27/12/2024 15:05 Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-2024 թվականներին պետությանն է վերադարձրել 30 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան 27/12/2024 14:54 Հայաստանը ներկայացվել է իտալական La Repubblica պարբերականում 27/12/2024 14:45 Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ 27/12/2024 14:43 Անազատության մեջ գտնվող ծնողները երեխաների համար պատրաստել էին ամանորյա անակնկալ՝ «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը 27/12/2024 14:37 Պայթած մեքենայում վիրահատված կնոջ են թաքցրել․ մանրամասներ 27/12/2024 14:23 Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել 27/12/2024 14:11 Գառնիի սկզբնամասում տուն է այրվել, հայտնաբերվել է մոխրացած դի 27/12/2024 14:06 Սրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձեն են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը 27/12/2024 14:01 Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով․ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն․ ՊԵԿ 27/12/2024 13:59 Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ 27/12/2024 13:52 ՀՀ-ն կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար 27/12/2024 13:45 Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել են 32 լողամիջոց, 695 կգ ձուկ. ԲԸՏՄ 27/12/2024 13:36 Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամիս ժամկետով 27/12/2024 13:34 9 միլիոն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, որը գտնվում է Աղավնաձորում, ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին 27/12/2024 13:26 Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 13:10 Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն․ մեզ դրանք բացարձակ հետաքրքիր չեն. Սրբազան 27/12/2024 13:05 Յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ու ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները. Հ1-ի պարզաբանումը՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի վերաբերյալ 27/12/2024 13:00 Ամանորին մարզերում և Երևանում ձյուն չի գա 27/12/2024 12:52 Հայաստանում ներդված գործիքը կարճ ժամանակահատվածում ապահովել է ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը դեպի ՀՀ. Գալյան (Տեսանյութ) 27/12/2024 12:37 Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել 27/12/2024 12:27 ԱԺ նախագահի մայրը հայհոյում և թքում է, քաղաքապետի հայրը՝ տգեղ խոսում, պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:20 Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ 27/12/2024 12:11 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ 27/12/2024 12:10 Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:02 2024-ն աճի ու զարգացման տարի էր. նախկինում գերարագ աճից հետո վերադառնում ենք տնտեսական աճի նորմալ մակարդակին. ԿԲ նախագահ 27/12/2024 11:58 2025-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության ու լիության շրջանը. Սրբազանն ամփոփեց տարին (Տեսանյութ) 27/12/2024 11:48 Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել 27/12/2024 11:31 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին 27/12/2024 11:25 Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև 27/12/2024 11:14 Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան 27/12/2024 11:12 LIVE. Բագրատ Սրբազանի տարեվերջյան ասուլիսը 27/12/2024 11:04 Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է 27/12/2024 10:55 Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել. Դանիելյան 27/12/2024 10:48 ՊՆ-ն մրցույթ է հայտարարում 27/12/2024 10:47 Այսօր կեսօրից հետո սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, Երևանում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև 27/12/2024 10:42 Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1-ի եթերում հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտությունները. Գեղամ Մանուկյան 27/12/2024 10:29 «Բաքվի բանտում է սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով». այսօր Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է 27/12/2024 10:21 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը վերադարձվել է պետությանը. շուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը 27/12/2024 10:14 Եթե մեր երկրում էթիկական հավասարակշռություններ չլինեն, դա էական արտաքին և ներքին ռիսկեր է գեներացնելու․ Նիկոլ Փաշինյան 27/12/2024 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 27/12/2024 09:24 Ես պատահականություն կհամարեի, եթե լսած չլինեի՝ ինչպես էր Ավինյանը լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ․ Մարությանը՝ քաղաքապետի հոր ձևակերպումների մասին 27/12/2024 09:05 Դժվար էլ որեւէ բան օգնի․ Աննա Հակոբյան 27/12/2024 09:02 «Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի լարված հարաբերությունները նյարդայնացնում են նաև մարզպետարանի աշխատողներին 27/12/2024 09:00 «Ժողովուրդ». Ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով 27/12/2024 08:59 «Հրապարակ». Ինչու է Աննա Հակոբյանը հետաձգել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը 27/12/2024 08:57 «Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու 27/12/2024 08:53 «Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը 27/12/2024 08:51 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հաստատած կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը 27/12/2024 08:49 «Հրապարակ». Ինչո՞ւմ է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը 26/12/2024 22:14 ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը 26/12/2024 21:40 Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել 26/12/2024 21:08 Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում. Տիգրան Ավինյան 26/12/2024 20:42 Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Թաթոյան 26/12/2024 20:24 Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում հիվանդությունների նոր միջազգային դասակարգման 11-րդ վերանայման մեջ 26/12/2024 19:57 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներ 26/12/2024 19:33 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր