21/05/2022 18:10
Խուրմայի օգտակար հատկությունները. հակացուցումները
Խուրման հակաօքսիդանտների աղբյուր է. բետա կարոտին (վիտամին А-ի «նախորդն» է համարվում), խուրմայում ավելի շատ կա, քան գազարում, պղպեղում կամ դդմում։ Վիտամին А-ն հատկապես կարևոր է օրգանիզմի բջիջների վերականգնման համար։ Բետա կարոտինը նաև պայքարում է ազատ ռադիկալների դեմ, պաշտպանում բջիջները քայքայումից, դանդաղեցնում օրգանիզմի ծերացման գործընթացը։
Վիտամին C-ի, B խմբի վիտամինների շնորհիվ խուրման խթանում է իմունային համակարգի գործունեությունը՝ բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը վիրուսային, բակտերիալ հիվանդությունների հանդեպ։ Ասկորբինաթթուն P վիտամինի համադրությամբ դրական ազդեցություն ունի անոթների համար. բարելավում է արյան հոսքը, կանխում է աթերոսկլերոզի առաջացումը։ Խրախուսելի է խուրման ներառել սիրտանոթային հիվանդություններ ունեցողների սննդակարգում։
Խուրմայում կա նաև կալցիում, որ նպաստում է օրգանիզմից հեղուկի ավելցուկի դուրսբերմանը, մյուս կարևոր միկրոտարրը՝ մագնեզիումը, կարգավորում է սրտամկանի աշխատանքը, դրական է ազդում նյարդային համակարգի աշխատանքին, հեշտացնում այլ կարաևոր տարրերի յուրացումը։
Խուրման օգտակար է նաև անեմիայի՝ սակավարյունության դեպքում։ Մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, ինչպես նաև յոդ, որ օգտակար է վահանաձև գեղձի համար։
Օգտակար է աղիների գալարակծկանքի դեպքում։
Խրախուսելի չէ խուրմա ուտել աղեստամոքսային, երիկամային հիվանդությունների դեպքում. ունի միզամուղ հատկություն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։