21/05/2022 13:32
«Արա՛մ ջան, իմ հավատարի՛մ ընկեր, գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել». Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր օգնականի տանը կատարվող խուզարկությանը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր օգնական Արամ Գրիգորյանի տանը կատարվող խուզարկությանը:
«Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկության են մտել իմ ընկեր Արամ Գրիգորյանի տուն:
Արամը ազգային անվտանգության պահեստազորի փոխգնդապետ է, նա երբևէ օրենք չի խախտել, ողջ գիտակից կյանքը ծառայել է Հայաստանի Հանրապետությանը: Բացառիկ հայրենասեր և ազնիվ մարդ է:
Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում, որ նա օր ու գիշեր հայ ժողովրդի հետ պայքարում է Հայաստանի, Արցախի և հայի ապագայի ու անվտանգության համար: Նման «հոդվածի» հատկանիշներով մեղադրանքը, վստահ եմ, պատիվ է ցանկացածի համար:
Արա՛մ ջան, իմ հավատարի՛մ ընկեր, գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել կամ հետ պահել պայքարից, վստահ եմ, որ այս ամենը մեզ ավելի ուժեղ է դարձնելու», - գրել է Վանեցյանը՝ նշելով, որ «շինծու քրեական գործի» հանգամանքներին կանդրադառնա ավելի ուշ: