21/05/2022 15:46
Ժամը 18:00-ին սպասում ենք Ֆրանսիայի հրապարակում. յուրաքանչյուրիդ մասնակցությունը շատ կարևոր է. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրում է հանրահավաքի:
«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ բարեկամներ, այսօր՝ ժամը 18:00-ին, բոլորիդ սպասում ենք Ֆրանսիայի հրապարակում: Յուրաքանչյուրիդ մասնակցությունը շատ կարևոր է», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանեցյանը:
Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման՝ մայիսի 20-ին նախատեսված հանրահավաքը չկայացավ եղանակի պատճառով:
«Մասնակցելով մայիսի 21-ի հանրահավաքին՝ դուք ո՛չ եք ասում կապիտուլյանտին, մասնակցելով վաղվա հանրահավաքին՝ ասում եք՝ ո՛չ երկիրը նոր զիջումների տանելուն», - հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը: