21/05/2022 14:06
Քրեական գո՞րծն է, որ պետք է կոտրի ամեն փորձությունով անցած և այժմ պայքարի մեջ գտնվող մարդկանց. Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանը կատարվող խուզարկությանը:
«Իշխանական հերթական անճոռնի և չոռոտ հրամանով խուզարկություն է իրականացվում: Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում, ուշադրություն՝ 2021 թ. ձմռանը մի քանի մուրացկանի օգնելու համար: Հարց է առաջանում՝ ի՞նչ են փնտրում: Ասում են, որ մի 10-15 հազար մարդու տվյալներով ցուցակներ են փնտրում: Դրանից հետո կանցնեն փնտրելու պատերազմի վերջին օրերին 90%-ով չպայթած Իսկանդերի մարտագլխիկը:
Սա, որ զուտ իմանաք, թե Արամ Գրիգորյանը և մենք բոլորս ինչ «լրջությամբ» ենք վերաբերում մարդկանց գլխին սարքելու նպատակով ձոնված ձեր հետապնդումներին: Քրեական գո՞րծն է, որ պետք է կոտրի ամեն փորձությունով անցած և այժմ պայքարի մեջ գտնվող մարդկանց: Դուք հոմ հիմար չեք...», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբյանը: