21/05/2022 13:45
ԵԽ ներգրավվածությունը անհրաժեշտությունն է ԼՂ-ում առաջացած հումանիտար խնդիրների կարգավորման գործում. Արարատ Միրզոյան
Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիի հետ։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցության օրակարգի հարցերին։
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը ողջունում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Իռլանդիայի մեկնարկող նախագահության առաջնահերթությունները՝ ուղղված մարդու իրավունքների և հիմնարար ազատություների պաշտպանությանը, օրենքի գերկայության ապահովմանը և ընդգծել դրանց կարևորությունը հատկապես հակամարտությունների համատեքստում։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 2020թ. ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հետևանքներին՝ Արարատ Միրզոյանը նշել է Եվրոպայի խորհրդի ներգրավվածությունը անհրաժեշտությունը դրանց կարգավորման գործում։