23/05/2022 19:30
Ինչպես են ազդում առողջության վրա հունական ընկույզը, արախիսն ու պնդուկը
Հայտնի է, որ ընկույզի տարբեր տեսակները բարերար ազդեցություն են թողնում առողջության վրա։
Օրինակ՝ հունական ընկույզը պարունակում է հակաօքսիդանտներ և օմեգա-3 ճարպաթթուներ։ Ընկույզի այս տեսակն օգտակար է գլխուղեղի համար, քանի որ դրանում առկա օգտակար նյութերը բջիջները պաշտպանում են վնասելուց, ինչպես նաև նվազեցնում Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը։ Բացի այդ՝ հունական ընկույզը լավացնում է հիշողությունը։
Իսկ ահա պնդուկը պարունակում է երկու կարևոր միկրոտարր՝ մագնեզիում և մանգան։
Ընկույզի այս տեսակն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի քանակը։ Եթե դուք շաքարային դիաբետ ունեք, պնդուկն օրգանիզմի համար պաշտպանական գործառույթներ կապահովի։ Սակայն, ինչպես զգուշացնում են, իմունոլոգները, պնդուկը չարժե չարաշահել, այն կարող է ալերգիա առաջացնել։
Եվս մեկ մթերք, որը սխալմամաբ ընկույզի տեսակ են համարում, արախիսն է՝ գետնանուշը։ Այս տեսակի օգտակարությունը խսիտ վիճելի է, քանի որ արախիսը ևս հզոր ալերգեն է։ Սակայն դրա մեջ պարունակվում է B3 վիտամին, որն ազդում է խոլեստերինի կոնցենտրացիայի վրա՝ նվազեցնելով վատ և ավելացնելով լավ խոլեստերինի քանակները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։