23/05/2022 15:02
Հայկ Մամիջանյանը հրաժարվել է ԱԺ պատվիրակության հետ մեկնել Շվեյցարիա
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հրաժարվել է ԱԺ պատվիրակության հետ մեկնել Շվեյցարիա։
«Ամիսներ առաջ կուսակցական դիվանագիտության խողովակով ներգրավվել էի Շվեյցարիայում մեր ազգային օրակարգի առաջխաղացման աշխատանքներում ու, տեղեկանալով, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության այց Բեռն՝ որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ցանկություն էի հայտնել ընդգրկվել պատվիրակության կազմում։
Հաշվի առնելով Արցախի շուրջ սրընթաց հակահայկական զարգացումները և համաժողովրդական շարժման վճռորոշ փուլը՝ կմնամ Երևանում՝ քույրերիս և եղբայրներիս կողքին։
Միևնույն ժամանակ կշարունակեմ օգտակար լինել մեր երկրին արտաքին ճակատում՝ այս անգամ հեռավար եղանակով», - այս մասին Facebook-յան իր էջում գրել է Մամիջանյանը։