23/05/2022 09:39
Դերասան Գնել Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում փորձել է Արցախի և Հայաստանի դրոշները պատռել․ Բաբայան
Գիշերը Ֆրանսայի հրապարակում սադրանքի փորձ է եղել։ Այդ մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Գիշերը՝ ժամը 3-ին, Ֆրանսիական հրապարակում սադրանքի փորձ է արել հայտնի նիկոլական, չստացված դերասան Գնել Սարգսյանը:
Քաղաքացիները պատմում են, որ Գնելը եղել է ոչ ադեկվատ վիճակում: Փորձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դրոշները պատռել:
Ոստիկանության կողմից սադրանքը կասեցվել է, Գնելին հեռացրել են հավաքի վայրից», - տելեգրամյան ալիքում գրել է Բաբայանը: