23/05/2022 16:10
Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է. ՔՊ-ական պատգամավոր
Ազգային ժողովի Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ հանդիպման ընթացքում ասել է, թե կարևորում է հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը և այդ հարցում բարեկամական խմբերի դերը:
Քննարկվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Կողմերը խոսել են տարածաշրջանում առկա խնդիրների մասին, կարևորել երկարաժամկետ խաղաղության հաստատումը: Անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրադրությանը: Անուշ Բեղլոյանի գնահատմամբ` Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է:
Հյուրը հետաքրքրվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով. երկուստեք կարևորվել է կողմերի միջև ուղիղ երկխոսության փաստը: