23/05/2022 12:35
Ուկրաինայում զոհվել է Ռուստամ Մուրադովի զարմիկը
Ուկրաինայում զոհվել է Ռուսաստանի հերոս, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի զարմիկը, հայտնում է Baza տելեգրամ-ալիքը։
27-ամյա Սալման Սուլեյմանովը դասակի հրամանատար էր։ Սալմանը զոհվել է մարտերի ժամանակ։ Ինքը՝ գեներալ-լեյտենանտ Մուրադովը, Ուկրաինայում վիրավորվելուց հետո, այդ պահին հիվանդանոցում էր։ Երբ նրան հայտնել են զարմիկի մահվան մասին, Մուրադովը խնդրել է գոնե մեկ ոսկոր գտնել, որպեսզի կարողանան հուղարկավորել։
Ըստ Baza-ի աղբյուրի՝ Սալմանի աճյունը տուն է բերվել Դաղստան՝ Դերբենտի շրջան։ Գեներալը հուղարկավորության համար արձակուրդ է վերցրել։
Ռուստամ Մուրադովը մինչև 2022 թվականի փետրվարը ղեկավարել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը։