23/05/2022 16:51
Ռուսաստանի տնտեսությունը համարժեք կերպով դիմակայում է պատժամիջոցների հարվածին. Պուտին
Ռուսական տնտեսությունը արժանապատվորեն դիմակայում է պատժամիջոցների հարվածին՝ չնայած բոլոր դժվարություններին, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Չնայած բոլոր դժվարություններին, ես կցանկանայի նշել, որ Ռուսաստանի տնտեսությունը դիմակայում է պատժամիջոցների ազդեցությանը, բավականին արժանիորեն է դիմանում, այդ մասին խոսում են բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները», - ասել է Պուտինը։