23/05/2022 21:48
ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճը 40 տարվա մեջ առաջին անգամ կգերազանցի Չինաստանի ՀՆԱ-ի աճին․ Բայդեն
ԱՄՆ-ի ՀՆԱ-ն վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ ավելի շատ կաճի, քան Չինաստանինը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Նշանակու՞մ է արդյոք դա, որ մենք խնդիրներ չունենք։ Իհարկե, ունենք այնպիսի խնդիրներ, որոնք ունի մնացած ամբողջ աշխարհը, բայց մեր խնդիրներն այնպիսի ծանր հետևանքներ չունեն, ինչպես մնացած ամբողջ աշխարհում է»,- ասել է Բայդենը։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների ՀՆԱ-ն առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով կնվազի 1,4%-ով։