23/05/2022 20:47
Հայաստանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
Երևանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, ով առավելության է հասել Լեհաստանը ներկայացնող Բարտոշ Գոլեբիևսկիի նկատմամբ:
Առաջին ռաունդում 5 մրցավարներն էլ հաղթանակը տվել են հայ բռնցքամարտիկին:
Երկրորդ ռաունդում մրցավարներից 3-ը առավելութուն են տվել Հարությունյանին, իսկ վճռորոշ 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկի առավելությունն ավելի ակնհայտ էր:
Այսպիսով, Վախթանգ Հարությունյանը հաղթել է 5:0 հաշվով ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի գերմանացի բռնցքամարտիկի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանն առաջնությանը մասանկցում է 13 մարզիկով: