24/05/2022 15:42
2022 թվականի ավարտին 12-ամսյա գնաճը կանխատեսվում է շուրջ 7 տոկոս. ԿԲ նախագահ
ՀՀ կենտրոնական բանկի սցենարի համաձայն՝ առաջիկա եռամսյակներում սպասվում է բարձր գնաճային միջավայրի պահպանում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ 2022 թվականի ավարտին 12-ամսյա գնաճը կանխատեսվում է շուրջ 7 տոկոս։
«Այդ իրավիճակում Կենտրոնական բանկը մարտին 1,25 տոկոսով բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը. գնաճի ու գնաճային սպասումների կարգավորմանն ուղղված հետևողական դրամավարկային քաղաքականության ներքո գնահատվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի ու միջնաժամկետ հատվածում կկայունանա նպատակային 4 տոկոսի շուրջ», - նշեց Գալստյանը։