24/05/2022 14:25
Cleopatra հայկական անձեռոցիկներն ալերգիա չեն առաջացնում, ունեն պահպանման անսահմանափակ ժամկետ
Օրերս կայացած Gurman day գաստրոնախագծի շրջանակներում մի խումբ հայկական բրենդների հետ ներկայացված էր նաև Cleopatra ապրանքանիշը, որն առաջարկում է հայկական արտադրության անձեռոցիկների, թղթե սրբիչների, հիգիենիկ թղթի և հիգիենայի այլ պարագաների լայն տեսականի։
Cleopatra-ն միջազգային չափանիշներին համապատասխան հայկական արտադրանք է, որը տարեցտարի ընդլայնում է արտադրական ծավալները, ինչը խոսում է՝ թե՛ արտադրանքի որակի, թե՛ հաճախորդների լոյալության մասին:
Cleopatra բրենդը պատկանում է Derjava ընկերությունների խմբին: Ընկերության մարկետինգի ղեկավար Լուսինե Սաթամյանը Aysor.am-ին հայտնեց, որ արտադրանքը ներկայացված է Հայաստանի գրեթե բոլոր սուպերմարկետներում և առևտրի կետերում:
«Ընկերությունը սահմանել է որակի վերահսկման խիստ չափանիշներ, որպեսզի սպառողին առաջարկի բարձրորակ տեսականի, գնի և որակի լիարժեք համադրություն: Մեր աշխատակիցների կողմից իրականացվում է հսկայական աշխատանք՝ արտադրանքը բարձր որակի հասցնելու ու որակը պահելու ուղղությամբ։ «Cleopatra» բրենդի պահանջարկը շատ մեծ է, և դրա հետ մեկտեղ փորձում ենք պահպանել և ավելի բարելավել որակը՝ առաջնորդվելով նաև միջազգային չափանիշներով։ Բացի հայկական շուկայից, իրականացնում ենք նաև արտահանում աշխարհի մի շարք երկրներ: Քանի որ երկար տարիներ է՝ ինչ «Cleopatra»-ն կա հայկական շուկայում, մեր հաճախորդներն արդեն գիտեն, ճանաչում են մեզ, օգտվում արտադրանքից։ Վերջերս մտածեցինք մի կարգախոս՝ «Կյանքը հեշտ է». մեր գլխավոր միտումն էլ հենց մեր արտադրանքով մարդկանց կյանքը հեշտացնելն է», - ասաց Լուսինե Սաթամյանը։
Հավելենք, որ Cleopatra-ի կողմից առաջարկվող երկշերտ բարձրորակ անձեռոցիկների բաղադրությունը չի առաջացնում ալերգիա և ունի պահպանման անսահմանափակ ժամկետ. միայն պետք է պահել չոր վայրում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։