24/05/2022 19:08
Չենք նահանջելու, պայքարը շարունակվելու է, և մենք ունենալու ենք առանց թուրքի Հայաստան․ Արթուր Վանեցյան
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը մասնակի և մեկ ամսով կալանավորել բլոգեր Միքայել Բադալյանին։
Հիշեցնենք` Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։
Միքայել Բադալյանի կալանավորմանն է անդրադարձել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Քիչ առաջ անհայրենիքների դատարանը մեկ ամսով կալանավորեց հայրենասեր մի տղայի՝ Միքայել Բադալյանին:
Վստահաբար և պատասխանատու կերպով ասում եմ, որ այս գործը ամբողջությամբ շինծու է և հետապնդում է մեկ նպատակ՝ մեկուսացնել Հայրենիքի համար պայքարող յուրաքանչյուր հայի:
Չի ստացվելու, չենք նահանջելու, պայքարը շարունակվելու է, և մենք ունենալու ենք առանց թուրքի Հայաստան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Վանեցյանը։