24/05/2022 18:03
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակել է դատարանի որոշումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը չի փոխվի։
«Դատարանը որոշեց մերժել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ միջնորդությունը»,– ասել է Դանիբեկյանը։
Հիշեցնենք, որ դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։