24/05/2022 16:08
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 0-ից -1 աստիճան
Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանը կնվազի՝ օդում մինչև 0-ից -1 աստիճան ցրտի սահմաններում։