24/05/2022 19:50
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Համբարձում Հակոբյանը մեկնարկեց փայլուն հաղթանակով
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համարձում Հակոբյանը մենամարտել է մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ և 5:0 հաշվով հաղթանակ է տարել:
Այսօր Հայաստանն ուներ ևս երկու ներկայացուցիչ` 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը և 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, ովքեր, սակայն, պարտվել են իրենց մեկնարկային մենամարտերում և լքել պայքարը:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը շարունակվելու է մինչև մայիսի 30-ը: Առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: