24/05/2022 09:55
«Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնում է Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ Թուրքիային». ընդդիմությունը շրջափակել է ԱԳՆ շենքը (Տեսանյութ)
«Դիմադրություն» շարժումը շրջափակել է ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը՝ փակելով բոլոր մուտքերը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնում է Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ Թուրքիային։
Նա ասաց, թե Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած հանդիպումը խայտառակություն էր։
«Ես հիշում եմ ժամանակներ, երբ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում էր Հայաստանը, իսկ այսօր ԱԳՆ-ն վերածվել է Նիկոլի դուքյանի», - հայտարարեց Աշոտյանը։
Դիմելով ԱԳՆ-ում աշխատող հայրենասեր մարդկանց՝ Աշոտյանը նշեց. «Տղերք, մի մնացեք թուրքերի սպասարկու, գրեք, թքեք ու դուրս եկեք։ Այս վիճակում ԱԳՆ-ն ձեր տեղը չէ, դուք «օմեգաների» սպասարկողը չեք»։
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, թե այս իշխանությունն իրականացնում է Հայաստանի ստրկացման քաղաքակնություն։
«Մենք պետք է ոչ ասենք Հայաստանի ադրբեջանացմանը, Հայաստանի թուրքացմանը, Հայաստանի նիկոլացմանը», - նշեց Շարմազանովը։