24/05/2022 09:25
Տղե՛րք, պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու․ Արթուր Վանեցյանն անդրադարձել է այսօրվա խուզարկություններին
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձել է այսօրվա խուզարկություններին։
«Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը: Այս ամենը կարող էր շատ ծիծաղելի լինել, եթե այսքան զավեշտալի չլիներ: Արսենը պայքարող տեսակ է, Արսենը հայրենասեր է, Արսենը սիրում է իր հայրենիքը և հային: Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահել, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է: Արսե՛ն ջան, պինդ մնա, մեր պայքարը արդար է և անկասելի:
Հ․Գ․ Նաև տեղեկացա, որ նույն ժամին խուզարկություններ են սկսել ընդդիմադիր մի խումբ այլ գործիչների բնակարաններում: Տղե՛րք, պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու», - գրել է Վանեցյանը: