25/05/2022 19:10
Ինչպե՞ս ճիշտ ծամել ուտելիքը, և ինչո՞ւ է դա առողջության համար այդքան կարևոր
Մարսոությունը սկսվում է դեռևս բերանում, երբ ծամում ենք ուտելիքը։ Սակայն հաճախ մենք ուշադրություն չենք դարձնում այդ պրոցեսին, շտապում ենք, արագ կուլ տալիս սնունդը, ուտելու ժամանակ կարդում կամ ինչ-որ հետաքրքիր բան նայում՝ չնկատելով անգամ՝ ինչ ենք ուտում։ Եվ, բնականաբար, ուտելիքը շատ վատ ենք ծանում։
Իսկ սննդի մանրեցումը բերանում ոչ միայն կարևոր է առողջ մարսողության և օգտակար սննդանյութերի յուրացման, այլ նույնիսկ լնդերի և ատամների առողջությա համար։ Մարդու ծամողական ապարատը պարբերական ծանրաբեռնվածության կարիք ունի, այլապես խախտվում է արյան շրջանառությունը և թքարտադրությունը, ինչը կարող է օրթոդոնտիկ հիվանդությունների պատճառ դառնալ։
Նախ, կերակուրը դանդաղ և մանրակրկիտ ծամելն ազդում է կշտանալու գործընթացի վրա։ Մարսողական համակարգն այդ դեպքում հասցնում է ժամանակին ազդանշան տալ ուղեղին, որ ստամոքսը լցվել է։ Այդ կերպ դանդաղ ծամելը թույլ է տալիս խուսփել չափից շատ ուտելուց։
Երկրորոդ, ճիշտ ծամելու ընթացքում ուտելիքը թրջվում է թքով և ատամների օգնությամբ բաժանվում փոքր մասնիկների, որոնք հեշտ և արագ մարսվում են։
Պարզվում է՝ ծամելն ազդում է նույնիսկ սրտի աշխատանքի վրա։ Եթե դուք վատ եք ծամում, արդյունքում ստամոքսում են հայտնվում ուտելիքի մեծ կտորներ, լցնում այն՝ մեծացնելով դիաֆրագմայի վրա ճնշումը։ Սա իր հերթին դժվարացնում է սրտի աշխատանքը։ Վատ ծամելը նպաստում է նաև ավելորդ քաշի կուտակմանը։
Մարսողական համակարգի խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ուտելիքի յուրաքանչյուր կտոր ծամել շուրջ 20 անգամ՝ աջ և ձախ կողմերով հավասարապես։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։