25/05/2022 19:30
Ինչո՞ւ է վտանգավոր հալած պանիրը, և ինչո՞ւ են այն «մահացած» անվանում
Հալած պանիրը և փոքրիկ հալած պանրիկները շատ հարմար ուտելիք են. բավական է քսել հացի վրա և վայելել։ Բացի այդ՝ պանիրը կալցիում պարունակող օգտակար սննդամթերք է համարվում՝ թեկուզ կալիորիական և յուղոտ։
Օգտակա՞ր է արդյոք հալած պանիրը, թե արտադրության ընթացքում կորցնում է օգտակար բոլոր հատկությունները։
Առաջին անգամ հալեցված պանիր պատրաստել են 1911 թվականին։ Այն ժամանակ բաղադրության մեջ ավելացրել են կիտրոնաթթու, որը պահպանել է պանրի թարմությունը՝ թույլ չտալով որդնել։ Ժամանակակից արտադրողներն այդ նպատակով օգտագործում են կալիումի, կալցիումի, նատրիումի ֆոսֆատներ, նատրիումի ցիտրատ։ Հաճախ արտադրողները կիրառում են միանգամից մի քանի նմանօրինակ նյութեր՝ ապրանքին ցանկալի համ և խտություն տալու համար։
Բացի քիմիական այս նյութերից՝ արտադրողները կարող են ավելացնել մի շարք ոչ անվտանգ բաղադրիչներ, որոնք հալած պանիրը կարող են վերածել վտանգաոր արտադրանքի՝ համահոտային հավելումներ, կոնսերվանտներ, օսլա։
Նման պանրի մեջ սովորաբար շատ մեծ քանակույամբ աղ է լինում, այդ պատճառով էլ բարձր ճնշում ունեցող անձինք պետք է առհասարակ հրաժարվեն հալած պանրից։ Այս արտադրանքը պետք է բացառել նաև փոքրիկների ճաշացանկից։
Ժամանակակից հալած պանիրն անվանում են «մահացած» պանիր։ 140 աստիճան Ցելսիուսի պայամաններում հալած պանրի բաղադրիչները բառացիորեն դառնում են «ստերիլ»։ Այսպիսիով, պանրի մեջ եղած օգտակար և վնասակար միկրոֆլորան ոչնչանում է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։