25/05/2022 11:48
Սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը անիմաստ է․ ԱԺ-ում էլ անելիք չունեմ. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պնդում է՝ Ազգային ժողով չի գնալու։
«Խորհրադարանում անելիք չունեմ, լինելու եմ փողոցում՝ ժողովրդի հետ», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի օր է։ ԱԺ է գալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արթուր Վանեցյանն անիմաստ զբաղմունք է համարում հարցուպատասխանին մասնակցելը։
«Ես, առհասարակ, խորհրդարանում հարցուպատասխանի չեմ մասնակցել, որովհետև համարում եմ, որ անիմաստ զբաղմունք է սուտասան ու անպատասխանատու մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը», - նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահը։
Արթուր Վանեցյանի կարծիքով՝ իշխանությունը տագնապած է. երկրում իրավիճակ է փոխվել։
Մանրամասն՝ տեսանյութում։