25/05/2022 10:45
Այս պայքարը մեր երեխաների համար է. արի' Բաղրամյան պողոտա. Իշխան Սաղաթելյան
«Դիմադրություն» շարժումը շարունակում է փակ պահել ՀՀ նախագահի նստավայրի բոլոր մուտքերը։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այս պայքարը երեխաների համար է։
«Այս պայքարը մեր երեխաների պայքարն է։ Հայաստանը վերականգնվելու է։ Մենք կրկին ունենալու ենք ուժեղ, բարեկեցիկ և զարգացող երկիր։
Արի՛ Բաղրամյան պողոտա։ Տեր եղիր քո զավակների ապագային», - նշել է ընդդիմադիր պատգամավորը։