25/05/2022 14:42
Չեռնոգորիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան
Մայիսի 26-27-ը Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արտաքին գործերի նախարարին և պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարվել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի.
Տրվել են նաև հանձնարարականներ այլ գերատեսչություններին։