25/05/2022 14:15
Իրավիճակը լարվեց դատարանում. զոհվածների հարազատների ու կարգադրիչների միջև քաշքշուկ սկսվեց (Տեսանյութ)
ՀՀ վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, քննում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։
Բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։
Դատավոր Կարեն Բիշարյանը հայտարարեց, որ զոհվածների հարազատներից Արսեն Ղուկասյանը խոչընդոտում է դատական նիստի ընթացքը, նա դուրս հրավիրեց Ղուկասյանին, վերջինս էլ ասաց, թե չի պատրաստվում լքել դատական նիստերի դահլիճը։
«Հեռացեք», - հրահանգեց դատավորը։
Երբ կարգադիչները մոտեցան Ղուկասյանին՝ վերջինիս դուրս հրավիրելու, իրավիճակը լարվեց. քաշքշուկ սկսվեց կարգադրիչների ու զոհված զինծառայողների հարազատների միջև։
Դատական նիստն ընդմիջվել է։